Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահին

1 րոպեի ընթերցում

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանը 2026 թվականի մայիսի 26-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող՝ Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ Դատախազության տարածած հաղորդագրությունից, պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ բարձրագույն դատական խորհրդի և Կանադայի Դաշնային դատական գործերի հանձնակատարի գրասենյակի հետ համատեղ իրականացվող՝ 2025-2026 թվականների տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում:

Էդգար Արսենյանը ողջունել է կանադացի գործընկերներին Գլխավոր դատախազությունում և կարևորել Բարձրագույն դատական խորհրդի հետ իրականացվող ծրագիրը:

Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդը ներկայացրել է Ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքները, կանադական փորձն ու դրա հնարավոր կիրառելիությունը Հայաստանի արդարադատության  համակարգում: 

Գլխավոր դատախազի տեղակալն ու Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում