Տավուշի մարզի Իջևան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ
1 րոպեի ընթերցում

Տավուշի մարզի Իջևան քաղաքում մայիսի 27-ին ժամը 10։00-15:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից, նշելով, որ վարժանքի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։