Մարզեր

Վարդենիս համայնքին նվիրաբերվել է ուկրաինական արտադրության ժամանակակից շարքացան

2 րոպեի ընթերցում

Վարդենիս համայնքին նվիրաբերվել է ուկրաինական արտադրության ժամանակակից շարքացան

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի կողմից Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքին նվիրաբերվել է ուկրաինական արտադրության ժամանակակից շարքացան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից,  Վարդենիս համայնքի ղեկավարին փոխարինող Կարեն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի  պատվիրակության ներկայացուցիչներին՝ Լոգիստիկայի ղեկավար Գեորգի Պողոսյանին, Տնտեսական անվտանգության ծրագրերի ղեկավար Ստեփան Գրիգորյանին, Քաղաքական և գործառնական հարցերով խորհրդատու Ավետիք Փաշայանին, Տնտեսական անվտանգության բաժնի ներկայացուցիչ Նարինե Քոչարյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ ծրագրերն ու հումանիտար աջակցությանն ուղղված քայլերը:

Համագործակցության շրջանակներում ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է ուկրաինական արտադրության «ELVORTI ASTRA 3.6» ժամանակակից շարքացան:

«Նվիրաբերված սարքավորումը կիրառվելու է սահմանամերձ բնակավայրերում գյուղատնտեսական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար։

Վարդենիսի համայնքապետարանը շնորհակալություն է հայտնում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին ՝ համայնքի կողքին լինելու և ցուցաբերած կարևոր աջակցության համար»,-ներկայացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում