Սևանցի երեխաների նկարները ցուցադրվել են Մոլդովայում

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի պատանի նկարիչների աշխատանքները վերջերս ցուցադրվել և ուշադրության  են արժանացել Մոլդովայի Հանրապետությունում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մայիսի 20-21-ին անցկացվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված երկօրյա բարձր մակարդակի համաժողովի ընթացքում Մոլդովայի հայտնի գինեգործարան և մշակութային համալիր «Castel Mimi»-ում կազմակերպված ճանաչողական այցի ընթացքում գինեգործարանի տարածքում կազմակերպված ցուցահանդեսին ներկայացվել էին ԵՄ կայուն էներգիայի շաբաթների ընթացքում վերջին տարիներին կազմակերպված նկարչական մրցույթների արդյունքում լավագույնը ճանաչված նկարչական աշխատանքներ:

Դրանց  ցուցադրման շարքում, ի թիվս Հայաստանի մի շարք համայնքների, ցուցադրվել էին նաև սևանցի պատանի նկարիչների՝ Մարի Գալեյանի (2022թվական), Սյուզի Մանուկյանի (2024թվական), Միշել Գրիգորյանի (2025 թվական) աշխատանքները, որոնք ԵՄ Կայուն էներգիա շաբաթների անցկացման արդյունքում ազգային մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել էին հաղթող։

Սևան համայնքում այս օրերին ընթանում է «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ» միջոցառումների ծրագիրը, որում ընդգրկված են համայնքի նախակրթական ու կրթական հաստատությունները։

 

Հայերեն

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը

Վարչապետը հանդիպել է պաշտոնավարման 6-ամյա ժամկետն ավարտող ՍԴ նախագահի հետ

Հայաստանի ԱԳՄԱ նախարարը ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ համագործակցության ընդլայնումը

Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ