Մարզեր

Ծակքարում արտաքին լուսավորության ցանց է կառուցվում

1 րոպեի ընթերցում

Ծակքարում արտաքին լուսավորության ցանց է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար գյուղում ՀՀ կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արտաքին լուսավորության ցանց է կառուցվում մի շարք  փողոցներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, Ծակքարի փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 4 միլիոն 830 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է արտաքին լուսավորության ցանցի կառուցում Ծակքարի 4,5, 7-րդ փողոցներում, 8-րդ փողոցի 1-ին փակուղում, 10-րդ փողոցի 2-րդ փակուղում, 2-րդ փողոցի 1-ին փակուղում՝ 1300 գծամետր երկարությամբ, ԼԵԴ համակարգով աշխատող 43 լուսատուի տեղադրմամբ։

Մայիսի 10-ից սկսված շինաշխատանքներն իրականացվել են շուրջ 60 տոկոսով։

Ծրագրի իրականացման արդյունքում վերոնշյալ փողոցների բնակիչներն առաջին անգամ արտաքին լուսավորության ցանցից օգտվելու հնարավորություն կունենան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում