Գավառի բժշկական կենտրոնը վերազինվել է ժամանակակից բուժսարքավորումներով

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բժշկական կենտրոնը ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված միջոցներով վերազինվել է ժամանակակից բժշկական համալիր սարքավորումներով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի ԲԿ տնօրեն Գարիկ Սողոմոնյանը, բժշկական կենտրոնը վերազինվել է վերջին սերնդի լապարոսկոպիկ սարքավորումներով, կոլոնոսկոպով, գաստրոսկոպով, որը թույլ է տալու ժամանակակից բուժսպասարկում, բուժապահովում իրականացնել: Այս վերազինումների շնորհիվ բուժառուները ստանալու են որակյալ և ժամանակակից բուժօգնություն:

«Առողջապահական ապահովագրության շրջանակներում մեր բնակիչները ակտիվ դիմում են կենտրոնին, վստահում են կենտրոնին, և ես կարող եմ վստահ ասել, որ մեր շարժը կրկնակի, եռակի անգամ շատացել է։ Ընդհանուր վիրաբուժական, գինեկոլոգիական, ուռոլոգիական, վնասվածքաբանական և կրծքային վիրաբուժության միջամտություններն արդեն հնարավոր է կատարել բարձր ճշգրտությամբ և արդյունավետությամբ»,-հավաստեց ԲԿ տնօրենը:

Գավառի բժշկական կենտրոնը վերազինվել է նաև նոր էնդոսկոպիկ համալիրով, որը ներառում է նաև ուռոլոգիական սարքավորումներ, այդ թվում՝ ռեզեկտոսկոպ, ցիստոսկոպ, որոնք թույլ են տալիս կատարել էնդոսկոպիկ միջամտություններ՝ ուռոլոգիական խնդիրների հետ կապված: Նախկինում նույնպես կատարվել են այս միջամտությունները, սակայն նոր համալիրը թույլ է տալիս ավելի արդյունավետ, ավելի որակյալ տեսանելիությամբ կատարել էնդոսկոպիկ միջամտությունները: Նոր սարքավորումները հնարավորություն են տվել մարզային բուժհաստատությունում իրականացնելու վիրահատական ցանկացած միջամտություն՝ հետվիրահատական առավել թեթև ընթացքով: 

Արդիականացվել են նաև սոնոգրաֆիկ հետազոտությունները. բուժհաստատության ախտորոշիչ բաժանմունքը վերազինվել է ժամանակակից շարժական սոնոգրաֆիկ սարքով: Այն տրամադրել է Գավառի համայնքապետարանը:

Մարզային բուժհաստատության վերազինումը վերջին սերնդի սարքավորումներով ապահովում է որակյալ բուժծառայություն՝ մարզի բնակիչներին հնարավորություն տալով խուսափելու մայրաքաղաքային բուժհաստատություններ հասնելու դժվարություններից:

Հայերեն

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը

Վարչապետը հանդիպել է պաշտոնավարման 6-ամյա ժամկետն ավարտող ՍԴ նախագահի հետ

Հայաստանի ԱԳՄԱ նախարարը ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ համագործակցության ընդլայնումը

Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ