Վաղաշենում սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվում

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է ոռոգման ջրատարի ներքին ցանց, հիմնանորոգվում 32 և 38-րդ փողոցները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, Վաղաշենի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 60 միլիոն 752 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է ոռոգման ջրատարի ներքին ցանցի անցկացում Վաղաշենի 34 և 43-րդ փողոցներում՝ 2000 մետր երկարությամբ, երկաթբետոնե կիսախողովակներով։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են մարտից և արդեն իրականացվել են շուրջ 80 տոկոսով։

Ծրագրի իրականացման արդյունքում այս տարվա ոռոգման շրջանի մեկնարկից Վաղաշենի տնտեսությունների մոտ 75 տոկոսին ոռոգման ջուրը կմատակարարվի ժամանակին ու անկորուստ։

Վաղաշենի 32 և 38-րդ փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 53 միլիոն 197 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է 32 և 38-րդ փողոցների ասֆալտապատում՝ 509 գծամետր երկարությամբ, 2500 քմ մակերեսով, ոռոգման ու ջրահեռացման առուների տեղադրում։

Ապրիլից մեկնարկած շինարարական աշխատանքները իրականացվել են շուրջ 75 տոկոսով։

Ծրագրի իրականացման արդյունքում Վաղաշենի նորաստեղծ երկու թաղամասերի բնակիչներն առաջին անգամ կօգտվեն ասֆալտապատ ու բարեկարգ ճանապարհներից։

Հայերեն

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը

Վարչապետը հանդիպել է պաշտոնավարման 6-ամյա ժամկետն ավարտող ՍԴ նախագահի հետ

Հայաստանի ԱԳՄԱ նախարարը ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ համագործակցության ընդլայնումը

Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ