Իրավունք

Վերջին 2 օրերին ընտրական հանցագործությունների քրեական վարույթներով ձերբակալվել է 21 անձ, որոնցից 13-ը կալանավորվել է

2 րոպեի ընթերցում

Վերջին 2  օրերին ընտրական հանցագործությունների քրեական վարույթներով ձերբակալվել է 21 անձ, որոնցից 13-ը կալանավորվել է

Ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում միայն վերջին երկու օրվա ընթացքում ձերբակալվել է 21 անձ, որոնցից 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Հիշեցնենք, որ վերջին երկու օրերին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների կողմից ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու դեպքերի բացահայտման մասին։

Հայաստանում խորհրդարանական հերթական ընտրությունները կկայանան հունիսի 7-ին։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ից և կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

Հակակոռուպցիոն կոմիտեն նաև հայտնել է, որ 2026 թվականի փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 43 քրեական վարույթ, որոնցից 14-ով ձերբակալվել է 67 անձ, քրեական հետապնդում է հարուցվել 75 անձի նկատմամբ, երկու մեղադրյալ նկատմամբ հայտարարվել է հետախուզում, 32 մեղադյրալի նկատմամբ ընտրվել են անազատության հետ կապված կալանք և տնային կալանք խափանման միջոցներ, 29-ի նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ։ Նշվում է, որ 14 քրեական վարույթով իրականացվել է 134 խուզարկություն

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում