Քաղաքականություն

«Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակի ևս 7 թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

1 րոպեի ընթերցում

«Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակի ևս 7 թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

«Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ցուցակի 7 թեկնածու ևս ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ ուժը կորցրած է ճանաչել նրանց գրանցումը։

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն (մայիսի 28), կարող են ինքնաբացարկի դիմում ներկայացնել։

Այս ժամկետը վերաբերելի է նաև ընտրությունների մասնակից կուսակցությունների/դաշինքների՝ ինքնաբացարկ ներկայացնելուն։

«Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ցուցակի 50 թեկնածու ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել մայիսի 21-ին։

Կուսակցության ներկայացուցիչներն ասել էին, որ առաջիկա օրերին ինքնաբացարկի դիմումներ կներկայացնի ևս 12 թեկնածու, որից հետո նախընտրական ցուցակում կմնա 25 թեկնածու։ Կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով առաջադրման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել 87 հոգուց բաղկացած ցուցակ։

 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում