Մարզեր

Մադինա գյուղում ոռոգման ջրատարի արտաքին ու ներքին ցանց է կառուցվում

1 րոպեի ընթերցում

Մադինա գյուղում ոռոգման ջրատարի արտաքին ու ներքին ցանց է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մադինա գյուղում մեկնարկել են ոռոգման ջրատարի արտաքին ու ներքին ցանցի կառուցման աշխատանքները։ Շինարարությունը մեկնարկել է այս տարվա ապրիլին և նախատեսվում է ավարտին հասցնել 2026 թվականի հուլիսի առաջին կեսին։

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեցին Մարտունիի համայնքապետարանից, այսօրվա դրությամբ շինարարական աշխատանքներն իրականացվել են շուրջ 60 տոկոսով։

Ծրագրով նախատեսված է Մադինայի ոռոգման ջրատարի արտաքին ցանցի կառուցում՝ երկաթյա կիսախողովակներով, 2000 գծամետր երկարությամբ, որից 800 մետրը կազմում է մինչև գյուղ հասնող մայր առուն, իսկ 1200 մետրը կառուցվում է գյուղի 6-րդ, 7-րդ և 10-րդ փողոցներում։

Ոռոգման ջրատարի արտաքին ու ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 86 միլիոն 216 հազար  դրամ, որի 75 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։

Համայքապետարանից վստահեցնում են, որ 2026 թվականի ոռոգման շրջանում ջուրը Մադինայի 70 տնտեսությունների կմատակարարվի ժամանակին և անկորուստ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում