Իրան

ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել. Ռուբիո

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել. Ռուբիո

ԱՄՆ-ն և Իրանը որոշակի առաջընթացի են հասել բանակցություններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն Շվեդիայում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակում կայացած մամուլի ասուլիսում։

«Շարունակվող քննարկումներում փոքր-ինչ առաջընթաց է գրանցվել։ Ես չեմ ուզում չափազանցնել, բայց դեպի առաջ որոշակի շարժ կա, և դա լավ է։ Հիմնական հարցերը նույնն են մնում՝ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ», - նրա ելույթի տեսանյութն է տարածել The Guardian պարբերականը։

Ռուբիոյի խոսքով՝ դա ապահովելու համար հարկավոր է հասցեագրել ուրանի հարստացման, ինչպես նաև բարձր հարստացված ուրանի հարցը։ Նա նշել է, որ հարցերից մեկն էլ Հորմուզի նեղուցի հարցն է։

«Իրանը փորձում է տուրքերի գանձման համակարգ ներդնել։ Նրանք փորձում են Օմանին համոզել միանալ իրենց միջազգային ջրային ուղում տուրքերի գանձման գործում», - ասել է Ռուբիոն՝ հավելելով, որ ոչ մի երկիր չպետք է դա ընդունի։

Նա նշել է, որ դա նախադեպ կստեղծի այլ երկրների համար՝ նմանատիպ տուրքեր սահմանել ռազմավարական կարևոր այլ ջրային ուղիներով անցման համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում