Մարզեր

Ծակքարում հիմնանորոգվում է 4 փողոց

1 րոպեի ընթերցում

Ծակքարում հիմնանորոգվում է 4 փողոց

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար գյուղում հիմնանորոգվում է 4 փողոց։ Հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել է այս տարվա մայիսի սկզբից՝ նախորդ տարվա սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Ծրագրով նախատեսված է Ծակքարի  6-րդ, 11-րդ, 14-րդ և 15-րդ  փողոցների ասֆալտապատում, ջրահեռացման և ոռոգման համակարգերի կառուցում։ Ընդ որում՝ նշված փողոցների բնակիչներն առաջին անգամ ասֆալտապատ ու բարեկարգ ճանապարհից օգտվելու հնարավորություն կունենան։

«Արմենպրես»-ի թղթակցին Մարտունիի համայնքապետարանից հայտնեցին, որ այս պահի դրությամբ շինարարական աշխատանքներն իրականացվել են շուրջ 35 տոկոսով։

Ծակքարի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 140 միլիոն 660 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Շինարարությունը նախատեսված է ավարտել ընթացող տարում։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ-ն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում