Հայաստան

Ոստիկանությունը հատուկ տարածքներ է տեղափոխել «Վերջին զանգի» միջոցառման մասնակից 49 տրանսպորտային միջոց

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը հատուկ տարածքներ է տեղափոխել «Վերջին զանգի» միջոցառման մասնակից 49 տրանսպորտային միջոց

Ոստիկանությունը մայիսի 22-ի ժամը 13.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխել «Վերջին զանգի» միջոցառման մասնակից 49 տրանսպորտային միջոց, որոնցից 27-ի ղեկին եղել են անչափահասներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն են տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ ևս մեկ անգամ հորդորելով միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չվստահել անչափահասներին։

Կառույցից  հիշեցնում են, որ «Վերջին զանգի» միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում