Հայաստան

Վերջին զանգի միջոցառումներով պայմանավորված՝ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն կիրականացնի

1 րոպեի ընթերցում

Վերջին զանգի միջոցառումներով պայմանավորված՝ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն կիրականացնի

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում մայիսի 22-ից 23-ն իրականացնելու է ուժեղացված ծառայություն՝ «Վերջին զանգի» միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում են Ներքին գործերի նախարարությունից, ոստիկանության կարգախմբերը կլինեն ուսումնական հաստատությունների և ավարտական միջոցառումների տարածքներում՝ պահպանելով հասարակական կարգ և անվտանգություն։

Գերատեսչությունից ընդգծել են, որ ոստիկանության ծառայողներն արագ արձագանքելու և խստորեն հակազդելու են ցանկացած իրավախախտման։ 

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ոչ սթափ վիճակում մեքենա վարելու և տրանսպորտային միջոցը անչափահասներին վստահելու դեպքերին։

Ոստիկանությունը միջոցառումների մասնակիցներին հորդորում է դրսևորել բարձր իրավագիտակցություն և իրավահարգ վարք։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում