Հայաստան

Էրեբունու համայնքային ոստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդուն

1 րոպեի ընթերցում

Էրեբունու համայնքային ոստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդուն

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մի տղամարդ, ներկայանալով իբրև Երևանի հաշվառման-քննական բաժնի աշխատակից, առաջարկում է տրամադրել վարորդական իրավունքի վկայական և չարաշահելով տարբեր անձանց վստահությունը՝ խաբեությամբ հափշտակում է գումար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից՝ հավելելով, որ նմանատիպ խարդախությունների վերաբերյալ նաև հաղորդումներ էին ստացվել մարտի 20-ին, մայիսի 14-ին և մայիսի 20-ին։ Համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է վերոհիշյալ անձի ինքնությունը։ 

Մայիսի 20-ին Երևանի հաշվառման-քննական բաժնի տարածքում 54-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել, տեղափոխվել է Էրեբունու բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։

Ոստիկանությունը հիշեցնում է, որ վարորդական իրավունքի վկայական կարելի է ձեռք բերել բացառապես օրենքով սահմանված կարգով՝ հաջողությամբ հանձնելով տեսական և գործնական քննությունները։ Իսկ ապօրինություններն անխուսափելիորեն հայտնվելու են ոստիկանության տեսադաշտում՝ արժանանալով իրավական գնահատականի։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում