Շտապօգնության անձնակազմին սպառնալու համար ձերբակալվել է 49-ամյա բուժառուն
1 րոպեի ընթերցում

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին մայիսի 19-ին ժամը 20։30-ի սահմաններում հաղորդում է ստացվել, որ կանչով Հայանիստ գյուղ մեկնած շտապօգնության անձնակազմին բուժառուն սպառնում է՝ խոչընդոտելով նրանց մասնագիտական գործողություններին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ոստիկանությունից հայտնում են, որ Հայանիստ մեկնած համայնքային ոստիկանները պարզել են՝ ոչ սթափ 49-ամյա տղամարդը շտապօգնության աշխատողներից պահանջել է կատարել այնպիսի գործողություններ, որոնք անհամատեղելի են նրանց գործառույթների հետ, հնչեցրել է սպառնալիքներ՝ շտապօգնության աշխատողների մոտ առաջացնելով վախի և տագնապի զգացողություն։
49-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։