ՀՀ ՊԵԿ-ը գործարկել է ExIm տեղեկատվական հարթակը՝ ԱՏԳ մասնակիցների համար

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն՝ Գերմանիայի կառավարության աջակցությամբ ու Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) միջոցով գործարկել է ExIm տեղեկատվական թվային հարթակը, որը նախատեսված է արտաքին տնտեսական գործունեությամբ (ԱՏԳ) զբաղվող անձանց համար՝ ներմուծողների, արտահանողների, տարանցիկ փոխադրումներ իրականացնողների, ինչպես նաև ձեռնարկատիրական կամ անձնական նպատակներով գործարքներ իրականացնող քաղաքացիների համար։

«Այստեղ հավաքված են մաքսային ընթացակարգերին վերաբերող անհրաժեշտ տվյալները՝ օրենսդրությունից ու պահանջվող փաստաթղթերից մինչև ժամկետներ, հնարավոր սահմանափակումներ և գործընթացում ներգրավված այլ մարմինների մասին տեղեկություններ։ Բացի այդ, կարելի է ծանոթանալ նաև ապրանքների հայտարարագրման առանձնահատկություններին, սակագնային և ոչ սակագնային կարգավորումներին, վճարների դրույքաչափերին ու վճարման եղանակներին, գանձապետական հաշիվներին և այլն»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

ExIm-ը եռալեզու է, և հարթակից օգտվելը բավականին հեշտ է, նույնիսկ  օգտանուն կամ գաղտնաբառ մտապահելու կարիք չկա․ կարելի  է մուտք գործել ինչպես ՊԵԿ պաշտոնական կայքէջից, այնպես էլ անմիջապես exim.src.am հարթակից։   

«Տեղեկատվությունն այստեղ դասակարգված է ըստ գործընթացների և ունի փնտրման ճկուն մեխանիզմ։ Բավական է մուտքագրել հետաքրքրող ապրանքի անվանումը, ընտրել նպատակը և համապատասխան երկիրը, որից հետո  համակարգն ինքնաշխատ տրամադրում է տվյալ գործարքին վերաբերող ամբողջական տեղեկատվությունը։ ExIm-ում հասանելի են նաև հատուկ հաշվիչներ, որոնց միջոցով հնարավոր է նախապես հաշվարկել ապրանքների կամ ավտոմեքենաների ներմուծման համար անհրաժեշտ վճարները և գնահատել սպասվող ծախսերը»,– նշված է հաղորդագրությունում։

Համակարգը, միաժամանակ, ցուցադրում է Կենտրոնական բանկի օրվա փոխարժեքները։ Հարթակում հավաքված են նաև մաքսային գործընթացներին վերաբերող  ուղեցույցներ, տեսահոլովակներ, պարզաբանումներ ու օգտակար հղումներ։ Այստեղ կարելի է գտնել նույնիսկ բողոքարկման ընթացակարգի մասին տեղեկատվություն։

Պատասխանատուները հիշեցնում են՝ հարթակի տվյալները բացառապես իրազեկող են և մաքսային հարցերում պետք է առաջնորդվել  պաշտոնական հրապարակումներով։ Եթե օգտվողներն անճշտություններ կամ բացթողումներ նկատեն, կարող են այդ մասին տեղեկացնել  exim@customs.am էլեկտրոնային փոստի հասցեով։

Հայերեն Русский

Հայաստանն ու Գերմանիան COP17-ի շրջանակում ստորագրել են բնապահպանական համագործակցության հռչակագիր

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է Մարդու իրավունքների և կենսաբազմազանության օրվա փակման միջոցառմանը

COP17-ի և «Հատիկ» նախագծի շրջանակում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում տեղի ունեցավ խոհարարական համտես

Կասեցվել է «Ավշար պրոդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը

ԱԺ նիստ - 27/10/26

Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով վերջին մեկ տարում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին

Գործելով հանուն բնության և շրջակա միջավայրի պահպանման. COP17-ը միավորում է ամբողջ աշխարհը