Հայաստանն Ուզբեկստանին է հանձնել խարդախություններ կատարելու համար մեղադրվող անձին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ուզբեկստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների կիրառմամբ խմբի կազմում խոշոր չափերով խարդախություններ կատարելու համար մեղադրվող Դ.Դ.-ն 2026 թվականի մայիսի 16-ին հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններին:
Կարդացեք հոդվածը` Русский