Գերմանիայի կանցլերն առաջարկել է Ուկրաինային դարձնել ԵՄ-ի «ասոցացված անդամ»

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն առաջարկել է Ուկրաինան դարձնել ԵՄ-ի «ասոցացված անդամ»՝ առանց քվեարկության իրավունքի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին է վկայում նամակը, որը հայտնվել է AFP լրատվական գործակալության մոտ։

Ծրագրի համաձայն, որը Մերցն առաջին անգամ ներկայացրել էր ԵՄ գործընկերներին անցյալ ամիս, Ուկրաինայի ղեկավարը պետք է մասնակցի դաշինքի գագաթնաժողովին, բայց չունենա քվեարկելու իրավունք։

Ըստ Մերցի առաջարկի՝ Կիևը կունենա ներկայացուցիչ ԵՄ գործադիր մարմնի՝ Եվրոպական հանձնաժողովի ղեկավարների սեղանին։

ԵՄ ղեկավարներ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Անտոնիու Կոշտային ուղղված նամակում Գերմանիայի կանցլերը կողմից ներկայացված առաջարկի համաձայն՝ դաշինքի փոխադարձ օգնության հոդվածը կկիրառվի Ուկրաինայի նկատմամբ, և այդ երկիրը կկարողանա միջոցների մի մասը ստանալ ԵՄ բյուջեից։

«Ակնհայտ է, որ մենք չենք կարողանա մոտ ժամանակներս ավարտել անդամակցության գործընթացը՝ հաշվի առնելով անթիվ խոչընդոտները, ինչպես նաև վավերացման գործընթացների քաղաքական բարդությունները։ Ես պատկերացնում եմ քաղաքական լուծում, որն անմիջապես Ուկրաինային էապես կմոտեցնի Եվրամիությանը և դրա հիմնական ինստիտուտներին», - գրել է Մերցը նամակում։

Հայերեն English Русский

Ռեստորանային համալիրում բռնկված հրդեհը մարվել է. այրվել են խոհանոցի ու թոնրատան տանիքները, կենցաղային իրեր

Անկարայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ օրը

Ռուսաստանը հայտնել է ուկրաինական 415 ԱԹՍ խոցելու, Կիևն էլ՝ ռուսական հարվածների մասին

Դատարանի դահլիճում 18 անձի կողմից կատարված խուլիգանության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Չինաստանում սողանքի հետևանքով 21 մարդ է զոհվել

Անկարայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում առնվազն 50 մլրդ դոլարի պայմանագրեր են ստորագրվել

Դատախազությունը պահանջում է Սևանում «Մուլտի գրուպ»-ի ապօրինի տներն ու շենք-շինությունները վերադարձնել Հայաստանին

«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի կողմից ընտրողներին ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Քաջարան-Ագարակ հատվածի կամուրջների հեծանները Հայաստանում առաջին անգամ մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքի միջոցով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3685-ի