Հայաստան

Հաղարծին գյուղում այրվել է ոչ բնակելի վագոն-տնակ, տուժածներ չկան

1 րոպեի ընթերցում

Հաղարծին գյուղում այրվել է ոչ բնակելի վագոն-տնակ, տուժածներ չկան

Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն մայիսի 20-ին, ժամը 15։27-ին ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղում այրվում է վագոն-տնակ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրին ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։05-ին, մարվել՝ 17։10-ին։ Այրվել է ոչ բնակելի վագոն-տնակը (մոտ 27 քմ)․ տուժածներ չկան։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում