Կրթություն

Հայտնի են միասնական քննությունների օրերը. ԿԳՄՍՆ

1 րոպեի ընթերցում

Հայտնի են միասնական քննությունների օրերը. ԿԳՄՍՆ

Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 2026 թվականի հունիսին անցկացվող (երկրորդ փուլ) միասնական քննությունների ժամանակացույցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քննությունները տեղի կունենան հետևյալ օրերին․

12․06․2026 թ․ -«Կենսաբանություն», «Աշխարհագրություն»

16․06․2026 թ․- «Օտար լեզուներ» / անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն/

19․06․2026 թ․- «Մաթեմատիկա»

23․06․2026 թ․- «Հայոց լեզու և հայ գրականություն»

26․06․2026 թ․- «Քիմիա», «Ռուսերեն»

30․06․2026 թ․- «Ֆիզիկա», «Հայոց պատմություն»

Հաստատվել է նաև բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի 49 քննական կենտրոնների ցանկը, որոնցից 17-ը՝ Երևանում, 32-ը՝ մարզերում։

Քննական կենտրոնների ցանկ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում