Ռուսաստան

Ռուսաստանը Չինաստանի հետ առանց վիզայի ռեժիմը կերկարաձգի մինչև 2027 թվականի վերջ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը Չինաստանի հետ առանց վիզայի ռեժիմը կերկարաձգի մինչև 2027 թվականի վերջ

Ռուսաստանը նախատեսում է մինչև 2027 թվականը երկարաձգել առանց վիզայի ռեժիմը Չինաստանի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Առանց վիզայի ռեժիմը շատ դրական արդյունք է  տվել»,- հավելել է նա։

Պեկինի նախաձեռնած առանց վիզա ռեժիմի ժամկետը պետք է լրանար սեպտեմբերի կեսերին։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը դրա երկարաձգման մասին։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի տեղեկացմամբ՝ առանց վիզայի ռեժիմի ժամանակահատվածում Ռուսաստան է այցելել 2 միլիոն չինացի, իսկ Չինաստան՝ մոտ 1 միլիոն ռուս։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել առանց վիզայի ռեժիմի կիրառման արդյունավետությունը։

Այս կարգավորմամբ՝ Ռուսաստանի քաղաքացիներին թույլ է տրվում մինչև 30 օր ժամկետով առանց վիզայի մուտք գործել Չինաստան։

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում