Մերձավոր Արևելք

Հորդանանը հայտարարել է երկրի տարածքում ԱԹՍ խոցելու մասին

1 րոպեի ընթերցում

Հորդանանը հայտարարել է երկրի տարածքում ԱԹՍ խոցելու մասին

Հորդանանի զինված ուժերը հայտարարել են, որ մայիսի 20-ի առավոտյան երկրի օդային տարածք մուտք գործած անհայտ անօդաչու թռչող սարք են խոցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հորդանանի Petra ազգային լրատվական գործակալությունը։

«Անօդաչու թռչող սարքը խոցվել է վաղ առավոտյան Թագավորության հյուսիսում գտնվող Ջերաշի նահանգի Բալիլա շրջանում»,- նշվել է հայտարարության մեջ։

Ըստ տեղեկությունների՝ միջադեպի հետևանքով տուժածներ չեն գրանցվել,  միայն արձանագրվել են աննշան նյութական վնասներ։

Անօդաչու թռչող սարքի ծագման կամ բնույթի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ չեն հրապարակվել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում