Մարզեր

Վերին Գետաշենում արտաքին լուսավորության ցանց է կառուցվում

1 րոպեի ընթերցում

Վերին Գետաշենում արտաքին լուսավորության ցանց է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վերին Գետաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ։

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Վերին Գետաշենի վարչական ղեկավար Տիգրան Մուրադյանը, գյուղի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է  47 միլիոն  դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է արտաքին լուսավորության ցանցի կառուցում Վերին Գետաշենի կենտրոնական ու երկրորդական փողոցներում՝ 9800 գծամետր երկարությամբ, ԼԵԴ համակարգով աշխատող 280 լուսատուի տեղադրմամբ։

Շինարարությունն իրականացվել է շուրջ 80 տոկոսով։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում