Միացյալ Նահանգներ

Չինաստանը հայտնել է 200 Boeing ինքնաթիռ գնելու մտադրության մասին

1 րոպեի ընթերցում

Չինաստանը հայտնել է 200 Boeing ինքնաթիռ գնելու մտադրության մասին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Պեկին կատարած պետական այցից հետո Չինաստանը հայտարարել է 200 Boeing ինքնաթիռ գնելու մտադրության մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարությունը մայիսի 20-ին տարածել է Չինաստանի Առևտրի նախարարությունը՝ տեղեկացնելով նաև, որ երկիրը կհամագործակցի ԱՄՆ-ի հետ՝ մաքսատուրքերը նվազեցնելու նպատակով։

Այս հայտարարությամբ, փաստացի, վերջ կտրվի Չինաստանին Boeing ինքնաթիռների գրեթե տասը տարվա վաճառքի գործնական սառեցմանը։

Նախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը բանակցություններ են վարում առևտրային զինադադարի ժամկետը, որը լրանում է նոյեմբերին, երկարաձգելու շուրջ։ Երկու երկրները կքննարկեն նաև շուրջ 30 միլիարդ ԱՄՆ դոլարի ապրանքների մասքատուրքերը փոխադարձ նվազեցնելու հարցը։

Չինական կողմից տեղեկացրել են, որ կհամագործակցի ԱՄՆ-ի հետ՝ գյուղատնտեսական արտադրանքի երկկողմ առևտուրը ընդլայնելու և համաշխարհային մատակարարման շղթաներում հազվագյուտ մետաղների մատակարարման կայունությունն ապահովելու համար՝ առանց այլ մանրամասներ ներկայացնելու։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում