Հայաստան

Ներքին գործերի նախարարության շրջիկ գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքում

2 րոպեի ընթերցում

Ներքին գործերի նախարարության շրջիկ գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքում

Ներքին գործերի նախարարության սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարությունը հայտնում է, որ շրջիկ գրասենյակները մայիսի 21-ին ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում։

«ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիսի 21-ին ծառայություններ կմատուցվեն ժամը 11։30-16:00, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 11:30-16:00, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։ Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։

Մայիսի 21-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Արարատի մարզի Արարատ և Վայոց Ձորի մարզի Վայք համայնքներում մայիսի 14-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում