Մարզեր

Լիճքի մշակույթի տան վերանորոգման աշխատանքներն ավարտվել են

1 րոպեի ընթերցում

Լիճքի մշակույթի տան վերանորոգման աշխատանքներն ավարտվել են

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտվել են մշակույթի տան վերանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Լիճքի մշակույթի տան վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 12 միլիոն 138 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է մշակույթի տան ներքին հարդարում, սանհանգույցների կառուցում, այլ աշխատանքներ։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2026 թվականի փետրվարին և ավարտվել նույն թվականի մայիսի սկզբին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում