Մարզեր

Վերանորոգվում է Ծովագյուղի մշակույթի տունը

1 րոպեի ընթերցում

Վերանորոգվում է Ծովագյուղի մշակույթի տունը

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2026 թվականի ապրիլ ամսից մեկնարկել և ընթանում են մշակույթի տան վերանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Ծովագյուղի մշակույթի տան վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 126 միլիոն 632 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է Ծովագյուղի մշակույթի տան ներքին հարդարում, նոր դռների տեղադրում, սանհանգույցների , ջրամատակարարման, էներգամատակարարման համակարգերի կառուցում, այլ աշխատանքներ։

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտի հասցնել 2026 թվականի սեպտեմբերին։

2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ իրականացվել է շինարարական աշխատանքների մոտ 10 տոկոսը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում