Մարզեր

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ վերանորոգվում է Հայրավանքի միջնակարգ դպրոցը

1 րոպեի ընթերցում

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ վերանորոգվում է Հայրավանքի միջնակարգ դպրոցը

ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում ու Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ ընթանում են Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Հայրավանք գյուղի միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 296 միլիոն 600 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։

Ծրագրով նախատեսված է հատակի, տանիքի, միջանցքների ու դասասենյակների, սանհանգույցների, ջրամատակարարման ու էներգամատակարարման համակարգերի  վերանորոգում, նոր դռների ու լուսամուտների տեղադրում, բակային տարածքի ասֆալտապատում և բարեկարգում, ֆուտբոլի դաշտի վերանորոգում, այլ աշխատանքներ։

Շինարարական աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել սեպտեմբերին, արդեն իրականացվել են շուրջ 85 տոկոսով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում