Հայ և գերմանացի դատախազների մասնակցությամբ մեկնարկել է վիրտուալ տիրույթում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թեմայով աշխատաժողով

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) աջակցությամբ, 2026 թվականի մայիսի 19-ին մեկնարկել է «Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները» թեմայով երկօրյա աշխատաժողովը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ աշխատաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դատախազների միջև տեղի կունենա հայաստանյան և գերմանական իրավական կարգավորումների վերաբերյալ տեղեկատվության և փորձի փոխանակում, ինչպես նաև կքննարկվի վիրտուալ տիրույթում սեփականության դեմ ուղղված հանցագործություններին, վիրտուալ տիրույթում սեփականության դեմ ուղղված հանցագործություններից տուժած անձանց վիկտիմիզացիայի ազդեցության նվազեցմանը վերաբերող հարցերի շրջանակ:

Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով են հանդես եկել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Նարինե Գասպարյանը և IRZ-ի երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը:

Աշխատաժողովին բանախոսությամբ հանդես գալու նպատակով Հայաստան են ժամանել Դյուսելդորֆի գլխավոր դատախազության դատախազ Կառլո Շմիդը և Բամբերգի գլխավոր դատախազության ավագ դատախազ Նինո Գոլդբեքը:

Հայերեն

Արգիշտի Դարբինյանը ընտրվել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել և ուղևորվել Սաուդյան Արաբիա

Ղազախստանը և Գերմանիան ստորագրել են 2 միլիարդ դոլարի ավելի քան 30 առևտրային փաստաթուղթ

Պենտագոնը 20 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Boeing-ի հետ՝ վեցերորդ սերնդի կործանիչների արտադրության համար

ՀՀ ՇՄ փոխնախարարն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք ուղղություններ

ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Զովունիում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում

ՀՀ ՏԿԵ փոխնախարարն ու «Ճանապարհային դեպարտամենտ»-ի տնօրենն այցելել են Կոտայքի և Լոռիի մի շարք ճանապարհաշինական տեղամասեր