Քաղաքականություն

Դեսպան Արսեն Առաքելյանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին

1 րոպեի ընթերցում

Դեսպան Արսեն Առաքելյանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին

Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արսեն Առաքելյանը (նստավայրը՝ Քուվեյթ) մայիսի 18-ին իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավոր Նորին Մեծություն Աբդուլլահ Երկրորդ Բին ալ-Հուսեյն ալ-Հաշիմիին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից, Աբդուլլահ Երկրորդն իր ջերմ ողջույններն է փոխանցել Հայաստանի ղեկավարությանը և հաջողություն մաղթել դեսպան Առաքելյանին նրա հետագա գործունեության մեջ։

Իր հերթին, դեսպան Առաքելյանը երախտագիտություն է հայտնել թագավոր Աբդուլլահ Երկրորդին բարեմաղթանքների համար և հայտնել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ գործադրել բոլոր ջանքերը՝ պատմական ամուր հիմքերի վրա կառուցված Հայաստան-Հորդանան բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման և խորացման ուղղությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում