Վաղաշենում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 23 ծրագիր է իրականացվել

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղում 2018-2025 թվականներին սուբվենցիոն ու պետական ծրագրերի շրջանակներում սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության 23 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 2 միլիարդ 213 միլիոն 317 հազար 619 դրամ։ Ներդրված ծրագրերից 16-ը սուբվենցիոն են՝ 950 միլիոն 925 հազար դրամ արժեքով, 7-ը՝ պետական՝ 1 միլիարդ 262 միլիոն 392 հազար 600 դրամ արժեքով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, իրականացված ծրագրերի արդյունքում 2018-2025 թվականներին Վաղաշենում կառուցվել է 25000 հազար մետր խմելու ջրատարի ներքին ու արտաքին ցանցեր, 16400 մետր ոռոգման ջրատար ցանցեր, 1 դրենաժային համակարգ՝ 1,4 կմ երկարությամբ, 15 000 մետր լուսավորության ցանց, 700 մետր գազատար, 12000 մետր արոտավայրի ջրարբիացման համակարգեր, արևային ֆոտովոլտային կայան,  հիմնանորոգվել 8000 մետր ներհամայնքային ճանապարհ, Վաղաշենի մանկապարտեզի և դպրոցի շենքերը։

Պետական ծրագրի շրջանակներում՝ 150 միլիոն դրամ պայմանագրային արժեքով, ընթացքի մեջ է Վաղաշենի ԱԱՊԿ նոր շենքի կառուցումը, որի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի հոկտեմբերից և կավարտվեն 2026 թվականի ընթացքում։ 2025 թվականի ընթացքում պետական մեկ այլ ծրագրով՝ 200 միլիոն դրամ պայմանագրային արժեքով, վերանորոգվել է Վաղաշենի միջնակարգ դպրոցի շենքը։

Վաղաշենի մանկապարտեզի շենքը հիմնանորոգվել և արդիականացվել է 2019-2021 թվականների ընթացքում՝ սուբվենցիոն ծրագրով, 112 միլիոն 374 հազար դրամ արժեքով ու վերաբացվել 2023 թվականին։ Մանկապարտեզն այժմ գործում է 3 խմբով՝ 90 սանով։ 

Հայերեն

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը

Վարչապետը հանդիպել է պաշտոնավարման 6-ամյա ժամկետն ավարտող ՍԴ նախագահի հետ

Հայաստանի ԱԳՄԱ նախարարը ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ համագործակցության ընդլայնումը

Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ