Մարզեր

Ասֆալտապատվում է Զոլաքար գյուղի 10-րդ փողոցը

1 րոպեի ընթերցում

Ասֆալտապատվում է Զոլաքար գյուղի 10-րդ փողոցը

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են 10-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, Զոլաքարի 10-րդ փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 111 միլիոն 700 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է Զոլաքար գյուղի 10-րդ փողոցի ասֆալտապատում՝ 1100 գծամետր երկարությամբ, 5500 քմ մակերեսով։ Հիմնանորոգվող ճանապարհի երկայնքով տեղադրվում է ոռոգման և ջրահեռացման համակարգ՝ երկաթբետոնե կիսախողովակներով։ Նույն ծրագրի շրջանակներում 900 մետր երկարությամբ էլ ոռոգման ջրատարի երկաթե հին, քայքայված խողովակաշարը փոխարինվում է պոլիէթիլենային խողովակաշարով։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են ապրիլի կեսերից և արդեն իրականացվել են շուրջ 40 տոկոսով։

Զոլաքարի 10-րդ փողոցն ասֆալտապատվում է առաջին անգամ։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ-ն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում