Մարզեր

Ճամբարակում արտաքին լուսավորության ցանցի կառուցման խոշոր ծրագիր է իրականացվում

1 րոպեի ընթերցում

Ճամբարակում արտաքին լուսավորության ցանցի կառուցման խոշոր ծրագիր է իրականացվում

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի բնակավայրերում արտաքին լուսավորության ցանցի կառուցման խոշոր ծրագիր է իրականացվում՝ ընդգրկելով Ճամբարակ քաղաքը, Վահան և Թթուջուր բնակավայրերը, ինչպես նաև Հ-30 հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատվածներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, քաղաքի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 182 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է արտաքին լուսավորության ցանցի կառուցում Ճամբարակ քաղաքի կենտրոնական փողոցում, Վերին Ճամբարակ թաղամասում, Վահան ու Թթուջուր գյուղերում, ինչպես նաև՝ Հ-30 հանրապետական նշանակության ավտոճանապարհի որոշակի հատվածներում՝ 11 հազար 780 գծամետր երկարությամբ։

2025 թվականի նոյեմբերից մեկնարկած շինարարական աշխատանքներն իրականացվել են շուրջ 70 տոկոսով։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականի ընթացքում։

Վերջերս Ճամբարակի  արտաքին լուսավորության ցանցի կառուցման շինհրապարակ էր այցելել ու աշխատանքները դիտարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում