Մարզեր

Լիճք գյուղի երկու թաղամասում ոռոգման ջրատարի ներքին ցանց է կառուցվել

1 րոպեի ընթերցում

Լիճք գյուղի երկու թաղամասում ոռոգման ջրատարի ներքին ցանց է կառուցվել

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտական փուլում են գտնվում Ա-2 թաղամասի 9-րդ փողոցի և Ա-5 թաղամասի 4-րդ փողոցի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, Լիճքի երկու թաղամասի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 37 միլիոն 809 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է ոռոգման ներքին ցանցի կառուցում երկաթբետոնե կիսախողովակներով՝ 1020 մետր ընդհանուր երկարությամբ։  

2025 թվականի հուլիսից մեկնարկած շինարարական աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին։

Ծրագրի իրականացման արդյունքում 2026 թվականի ոռոգման շրջանի մեկնարկից արդեն շուրջ 350 տնտեսություն կապահովվի անկորուստ ու անխափան ջրամատակարարմամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում