Մշակույթ

Երևանում բացվել է Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» առաջին անհատական ցուցահանդեսը

2 րոպեի ընթերցում

Երևանում բացվել է Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» առաջին անհատական ցուցահանդեսը

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Արդի արվեստի կենտրոնում օրերս բացվել է իսլանդացի ճանաչված արվեստագետ Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» խորագրով առաջին անհատական ցուցահանդեսը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսում ներկայացված է 23 արվեստի գործ։

Անվանի արվեստագետն առաջին անգամ իր աշխատանքներից հինգը նվիրաբերում է կենտրոնին, այսպիսով՝ Երևանին։ Մեծադիր քանդակները կտեղադրվեն Մաշտոցի պողոտա և Սարյան փողոցի «Արվեստի խաչմերուկում»՝ համալրելով Արդի արվեստի կենտրոնի հավաքածուն։

Ռոզա Գիսլադոտիրը միջազգային փորձառությամբ արվեստագետ է, որի ստեղծագործությունները ներկայացվել են հեղինակավոր հարթակներում․ Հռոմի Տրայանոսի շուկա, “Ásmundarsafn” և «Էյնար Յոնսոն» և Կոպավոգյուրի արվեստի թանգարաններ։ «Ժամանակի արտացոլանքը» իսլանդական արդի արվեստը ներկայացնող լայնածավալ ցուցահանդեսի իրականացումը Հայաստանում կարևոր քայլ է հայ-իսլանդական արվեստային համագործակցության զարգացման գործում։

Այն հանդիսանում է Հայաստանում և տարածաշրջանում իսլանդական արդի արվեստի զարգացման միտումները ներկայացնող առաջին լայնածավալ նախագիծը։ Իսլանդացի անվանի արվեստագետի «Ժամանակի արտացոլանքն» առաջին անհատական ցուցահանդեսի իրականացմանն իրենց աջակցությունն են ցուցաբերել Երևանի քաղաքապետարանը, Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանը և Հայաստանի Հանրապետությունում Իսլանդիայի Հանրապետության պատվավոր հյուպատոսությունը։

Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 11-ը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում