Մարզեր

Գավառի պետական համալսարանը հյուրընկալել է Չեխիայի և Ռումինիայի Հանրապետությունների դեսպաններին

1 րոպեի ընթերցում

Գավառի պետական համալսարանը հյուրընկալել է Չեխիայի և Ռումինիայի Հանրապետությունների դեսպաններին

Գավառի պետական համալսարանում կայացել է  հանդիպում ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Նորին Գերազանցություն Պետր Պիրունչիկի և ՀՀ-ում Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Նորին Գերազանցություն Կորնել Իոնեսկուի հետ՝ «Եվրոպական միությունը երիտասարդների համար․ եկեք խոսենք այն մասին, ինչը միավորում է մեզ» խորագրով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի պետական համալսարանից,  հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կազմակերպած «Եվրոպայի օրերի»  միջոցառումների շրջանակում։

Ողջույնի խոսքով հանդես է եկել ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը՝ անդրադառնալով կրթության և միջազգային համագործակցության կարևորությանը՝ երիտասարդների մասնագիտական կայացման և մրցունակության ապահովման գործում։ Դեսպաններ Պետր Պիրունչիկը և Կորնել Իոնեսկուն ներկայացրել են ուսանողների և դասախոսների համար նախատեսված ԵՄ կրթական, գիտահետազոտական ծրագրերը, ինչպես նաև եվրոպական փորձը երիտասարդական քաղաքականության ոլորտում։

Մասնակիցները հյուրերին ուղղել են հարցեր միջազգային ակադեմիական շարժունության ծրագրերի, միջբուհական համագործակցության հնարավորությունների մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում