Մարտունի քաղաքի Երևանյան և Մյասնիկյան փողոցներում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Երևանյան և Մյասնիկյան փողոցներում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները, որոնց մեկնարկը տրվել էր դեռ նախորդ տարվա սեպտեմբերից՝ ՀՀ պետբյուջեից տրամադրված միջոցների հաշվին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, Երևանյան և Մյասնիկյան փողոցների հիմնանորոգման ծրագրի  պայմանագրային արժեքը կազմում է 677 միլիոն 777 հազար դրամ։ 

Ծրագրով նախատեսված է Մարտունի քաղաքի Երևանյան և Մյասնիկյան փողոցների փողոցների առանձին հատվածների հիմնանորոգում՝ 1,7 կիլոմետր երկարությամբ, ջրահեռացման ներքին և արտաքին ցանցերի կառուցում, մայթերի սալիկապատում, մուտքերի և իջատեղերի ասֆալտապատում, գծանշում և կահավորում։ Տեղադրվող երկշերտ ասֆալտբետոնե ծածկը կկազմի 18 հազար 500 քմ մակերեսով։ 4400 քմ ասֆալբետոնե շերտ էլ տեղադրվում է  մուտքերում և իջատեղերում։ 

Մյասնիկյան փողոցում հիմնանորոգման աշխատանքները իրականացվում են կինոթատրոնի շենքից մինչև երաժշտական դպրոցի խաչմերուկ ընկած հատվածում, Երևանյան փողոցում՝ ոստիկանության շենքից մինչ Ախթամարի արձանի խաչմերուկ ընկած հատվածում։  

Շինարարական աշխատանքներն իրականացվել են շուրջ 60 տոկոսով։ Երևանյան փողոցում ասֆալտապատման աշխատանքները ավարտված են, իսկ Մյասնիկյան փողոցում դրանք կսկսվեն առաջիկա օրերի ընթացքում։ Ճանապարհաշինությանը զուգահեռ կառուցվում են հարմարավետ մայթեր և առանձնացվում են կանաչապատման հատուկ գոտիներ։ Հիմնանորոգման աշխատանքների շրջանակում՝ Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի այն հատվածներում, որտեղ արդեն պատրաստ են կանաչ գոտիների տարածքները՝ տնկվել են 2-3 մետր բարձրություն ունեցող տուա  տեսակի դեկորատիվ ծառեր։ Ընտրված ծառատեսակները համապատասխանում են քաղաքային միջավայրի չափանիշներին՝ չփակելով տեսադաշտը և ապահովելով քաղաքի գեղեցիկ ու խնամված տեսքը։

Մարտունիի Մյասնիկյան և Երևանյան փողոցների հիմնանորոգման, կանաչապատման ու ծառապատման աշխատանքները կավարտվեն առաջիկա ամիսների ընթացքում։

Հայերեն

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ

Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթ

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավետիք Չալաբյանի մասով

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան