Մարզեր

Գավառ համայնքի ավագանու հերթական նիստի ընթացքում քննարկվել են համայնքային մի շարք հարցեր

1 րոպեի ընթերցում

Գավառ համայնքի ավագանու հերթական  նիստի ընթացքում քննարկվել են համայնքային մի շարք հարցեր

Տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի տասներորդ նստաշրջանի հերթական  նիստը, որը վարել է Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, նիստի օրակարգում քննարկվել են «Գավառ համայնքի 2026 թվականի բյուջեի առաջին եռամսյակի արդյունքների», «Գավառ համայնքի 2026 թվականի բյուջեով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու», «Գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու և սահմանված արտոնությունները Գավառ համայնքի Գավառ համայնքի 2026 թվականի բյուջեից փոխհատուցելու», «Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը լուծելու», «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր և շինությունները ուղղակի վաճառքի միջոցով օտարելու», «Գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը արդյունաբերականի փոխելու», «Գավառ համայնքի զբոսաշրջության զարգացման 2026-2030 թվականների ռազմավարությունը հաստատելու» հետ կապված հարցերը, որոնք հաստատվել են քվեարկությամբ։

Գավառ համայնքի ավագանու հաջորդ նիստը կկայանա հունիսին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում