Մարզեր

Հիմնանորոգվում է Գանձակի Սայաթ-Նովա փողոցը

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում է Գանձակի Սայաթ-Նովա փողոցը

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գանձակ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են Սայաթ-Նովա փողոցի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գանձակի Սայաթ-Նովա փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 73 միլիոն 500 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է Սայաթ-Նովա փողոցի հիմնանորոգում՝ 767 գծամետր երկարությամբ և 4219 քմ մակերեսով։ Տեղադրվում են նաև ջրահեռացման առուներ՝ երկաթբետոնե կիսախողովակներով։  

Սայաթ-Նովա փողոցում արդեն ավարտվել են հողային և ջրահեռացման առուների տեղադրման աշխատանքները, ճանապարհի երթևեկելի մասը նախապատրաստվում է ասֆալտապատման։

Շինարարական աշխատանքները, որոնք իրականացնում է «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն, կավարտվեն  մայիսի վերջերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում