Մերձավոր Արևելք

Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի թիրախներին նոր հարվածներ հասցնելու մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի թիրախներին նոր հարվածներ հասցնելու մասին

Իսրայելական զինուժը մայիսի 16-ին նոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ»-ի թիրախներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը։

Հաղորդագրությունում նշվում է, որ հարվածներ են հասցվել հարավային Լիբանանի միանգամից մի քանի շրջաններում գտնվող «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին։ Զինվորականները հարվածների մասին մանրամասներ չեն ներկայացրել։

Պաշտոնապես Լիբանանի և Իսրայելի միջև հաստատված հրադադարը պահպանվում է, սակայն իսրայելական օդուժն ու հրետանին ամեն օր հարվածում է Լիբանանի տարածքին։ «Հեզբոլլահ»-ը պատասխանում է սահմանային գոտում իսրայելական զորքերի վրա հարձակումներով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում