Միացյալ Նահանգներ

ԱՄՆ էներգետիկայի նախարարն ակնկալում է, որ Չինաստանն ավելի շատ ամերիկյան նավթ կգնի

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ էներգետիկայի նախարարն ակնկալում է, որ Չինաստանն ավելի շատ ամերիկյան նավթ կգնի

Միացյալ Նահանգներում ենթադրում են, որ Չինաստանը կմեծացնի ամերիկյան նավթի ներմուծման ծավալները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ CNBC-ի եթերում այս մասին հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։

Նախարարի հավաստմամբ՝ Ալյասկայից նավթ գնելու հարցում հետաքրքրված է ոչ միայն Չինաստանն, այլև ասիական այլ երկրներ։

Քրիս Ռայթը միաժամանակ նշել է, որ Հորմուզի նեղուցն աստիճանաբար կորցնում է կարևորությունը, ինչից ելնելով մշակվում են Պարսից ծոցի երկրներից էներգակիրների արտահանման նոր երթուղիներ։ Նա ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում նախատեսվում է կառուցել ավելի շատ խողովակաշարեր։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը քննարկում է ամերիկյան նավթ գնելու հնարավորությունը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում