Միացյալ Նահանգներ

Թրամփը դիտարկում է իրանական նավթ գնող չինական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցը

1 րոպեի ընթերցում

Թրամփը դիտարկում է իրանական նավթ գնող չինական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է իրանական նավթ գնող չինական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցը։

«Ես որոշում կկայացնեմ առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ Մենք խոսել ենք այդ մասին», - CNN-ի փոխանցմամբ, ինքնաթիռում լրագրողներին ասել է Թրամփը՝ Չինաստան կատարած պետական ​​այցից վերադառնալիս։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, լրագրողների հարցին, թե արդյոք Չինաստանի նախագահ Սի Ծինփինը որևէ հստակ պարտավորություն է ստանձնել ճնշում գործադրել Իրանի վրա՝ Հորմուզի նեղուցը վերաբացնելու համար, Թրամփը պատասխանել է. «Ես չեմ խնդրում դիմացինին լավություն անել, քանի որ երբ լավություն ես խնդրում, դու էլ դրա դիմաց պատասխան լավություն պետք է անես»։

Թրամփը կարծիք է հայտնել, որ Սի Ծինփինը կցանկանար տեսնելՀորմուզի նեղուցի բացումը՝ նշելով, որ Չինաստանը իր նավթի զգալի մասը ստանում է Պարսից ծոցից։

CNN-ը հիշեցնում է, որ Իրանն աշխարհի առաջատար նավթ արտադրողներից է, որը, համաձայն Kpler վերլուծական ընկերության տվյալների, 2025 թվականին օրական միջինում արտահանել է 1.69 միլիոն բարել։

ԱՄՆ կառավարության տվյալներով՝ իրանական նավթի մոտ 90%-ը գնում է Չինաստան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում