Մարզեր

Մեծ Մասրիկում ընթանում են մշակույթի տան կառուցման աշխատանքներ

2 րոպեի ընթերցում

Մեծ Մասրիկում ընթանում են մշակույթի տան կառուցման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղում մարտից ընթանում են մշակույթի տան կառուցման շինարարական աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Մեծ Մասրիկի մշակույթի տան նոր շենքի կառուցման աշխատանքները մեկնարկել են դեռևս 2019 թվականից՝ 150 միլիոն դրամ պայմանագրային արժեքով, որի 45 տոկոսը եղել է ՀՀ կառավարության, 55 տոկոսը՝ Մեծ Մասրիկի համայնքապետարանի մասնաբաժինը։ Ծրագիրն իրականացվել է 2 փուլով՝ ընդգրկելով 2019-2020 թվականները, սակայն այն մնացել է անավարտ՝ պայմանավորված 2020 թվականի համավարակով ու 44-օրյա պատերազմով։ Մեծ Մասրիկի մշակույթի տան նոր շենքի կառուցման շինարարությունն ավարտելու նպատակով ծրագիրը ՀՀ կառավարության կողմից հաստատվել է 2025 թվականին, շինարարական մրցույթը հայտարարվել նույն տարվա նոյեմբերին, իսկ շինաշխատանքների մեկնարկը տրվել է 2026 թվականի մարտին։

Շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 76 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքներն իրականացնող «Սպիտակ Բազե» ՍՊԸ տնօրեն Վարդան Երանոսյանի տեղեկացմամբ՝ 2026 թվականի մայիսի 14-ի դրությամբ արդեն իրականացվել է աշխատանքների շուրջ 70 տոկոսը՝ տեղադրվել է շենքի տանիքը, ընթանում են ներքին հարդարման աշխատանքներ, առկա են բոլոր նախադրյալները՝ շինարարությունն առաջիկա ամիսներին ամբողջությամբ ավարտին հասցնելու համար։

Ծրագրի իրականացման արդյունքում Մեծ Մասրիկ գյուղը կունենա արդի չափորոշիչներին համապատասխան մշակույթի տուն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում