Մարզեր

Լիճքում հիմնանորոգվում է Ա-5 թաղամասի 6-րդ փողոցը

1 րոպեի ընթերցում

Լիճքում հիմնանորոգվում է Ա-5 թաղամասի 6-րդ փողոցը

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են Ա-5 թաղամասի 6-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, Լիճքի Ա-5 թաղամասի 6-րդ փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 36 միլիոն 666 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է Լիճքի Ա-5 թաղամասի 6-րդ փողոցի ասֆալտապատում՝ 532 մետր երկարությամբ և 2550 քմ մակերեսով։

Մայիսի 11-ից մեկնարկած շինարարական աշխատանքները կավարտվեն առաջիկա 1 ամսվա ընթացքում։

Ծրագրի իրականացման արդյունքում Լիճքի Ա-5 թաղամասի 6-րդ փողոցի բնակիչներն առաջին անգամ ասֆալտապատ ու բարեկարգ ճանապարհից օգտվելու հնարավորություն կունենան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում