Աստղաձորի փողոցներում լուսավորության արտաքին ցանց է կառուցվում

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, Աստղաձորի 10 փողոցի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 21 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է արտաքին լուսավորության ցանցի կառուցում Աստղաձորի 2, 6, 21, 33, 36, 43, 46, 47, 48 և 70-րդ փողոցներում՝ 4400 գծամետր երկարությամբ, ԼԵԴ համակարգով աշխատող շուրջ 150 լուսատուի տեղադրմամբ։

Շինարարական աշխատանքներն արդեն իրականացվել շուրջ 60 տոկոսով։ Ծրագիրը նախատեսված է ավարտել առաջիկա երկու ամսվա ընթացքում։

Ծրագրի իրականացման արդյունքում վերոնշյալ փողոցների բնակիչներն առաջին անգամ արտաքին լուսավորության ցանցից օգտվելու հնարավորություն կունենան։

Հայերեն

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը

Վարչապետը հանդիպել է պաշտոնավարման 6-ամյա ժամկետն ավարտող ՍԴ նախագահի հետ

Հայաստանի ԱԳՄԱ նախարարը ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ համագործակցության ընդլայնումը

Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս