Մերձավոր Արևելք

ԱՄԷ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցը շրջանցող խողովակաշարի արագացված շինարարության մասին

1 րոպեի ընթերցում

ԱՄԷ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցը շրջանցող խողովակաշարի արագացված շինարարության մասին

ԱՄԷ-ն կարագացնի Ֆուջեյրայով անցնող իր նոր նավթատարի կառուցումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Աբու Դաբիի մամուլի գրասենյակը։

Թագաժառանգ Խալիդ բին Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանը նախագահել է Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության (ADNOC) գործադիր կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել են խողովակաշարի վերաբերյալ թարմացումները։ Այդ խողովակաշարը նավթը կփոխադրի Աբու Դաբիից Օմանի ծոց՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը։

Նախատեսվում է խողովակաշարը շահագործման հանձնել 2027 թվականին։ Դա կկրկնապատկի ԱՄԷ-ի արտահանման կարողությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում