Իրանի ԱԳ նախարարը Հնդկաստանի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

1 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, որը Նյու Դելի է մեկնել ԲՐԻԿՍ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով, հանդիպում է անցկացրել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

Հանդիպման ընթացքում Արաղչին անդրադարձել է Թեհրանի և Նյու Դելիի միջև պատմական և բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև ներկայացրել Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի և դրա հետևանքների վերաբերյալ վերջին զարգացումները։

Իր հերթին Մոդին ընդգծել է երկկողմ հարաբերությունների պահպանման, ինչպես նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության կարևորությունը։

Նա հայտարարել է նաև տարածաշրջանում անվտանգության հաստատմանը նպաստելու Հնդկաստանի պատրաստակամության մասին։

ԲՐԻԿՍ-ի երկրների, այդ թվում՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի, ինչպես նաև նոր անդամ երկրների ներկայացուցիչները մայիսի 14-ից երկօրյա բանակցություններ են անցկացնում Նյու Դելիում։  

Հայերեն Русский

Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները

Սրբուհի Գալյանն ընդունել է Վրաստանի դատական փորձաքննությունների բյուրոյի ղեկավարին

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ԱՄՆ բանակի ասոցիացիայի կազմակերպած ցուցահանդես-համաժողովին

ՀՀ վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքներին

ԱՄՆ-ում ատրակցիոններից մեկում միջադեպի հետևանքով 1 մարդ է մահացել, մի քանիսը՝ վիրավորվել

Կարծրատիպերը խոչընդոտում են զինված ուժերում կանանց մասնակցությանը․ Մանասյան

Ծաղկաձոր համայնքին կվճարվի 9,6 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը միացել է ֆրանսիացի աշակերտների բողոքի ակցիաներին

Արսեն Թորոսյանը ներկայացրել է Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման և ինտեգրման ծրագրերի ընթացքը

Միրզոյանն ու Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա առևտրատնտեսական հարաբերությունները