Վարդենիկի կրթահամալիրի թիմը ճանաչվել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի Գեղարքունիքի մարզային փուլի հաղթող

2 րոպեի ընթերցում

Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղի կրթահամալիրի թիմը ճանաչվել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի Գեղարքունիքի մարզային փուլի հաղթող։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից,   ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադան Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի մարտ ամսից, որի ներդպրոցական փուլին մասնակցել են շուրջ 2600 պատանիներ ու աղջիկներ: Այս փուլում ձևավորվել են դպրոցների հավաքական թիմերը, որոնք ապրիլի 25-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել են օլիմպիադայի Գավառի, Մարտունու, Սևանի, Ճամբարակի և Վարդենիսի համայնքային փուլերին:

ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի Գեղարքունիքի մարզային փուլի մրցումներն անցկացվել է 2026 թվականի մայիսի 13-ին՝ Գավառի Պ․ Ղանդիլյանի անվան Հ․ 2 միջնակարգ դպրոցում, որին մասնակցել են համայնքային փուլում հաղթող ճանաչված Գավառի Հ․ 4, Ճամբարակի Հ․ 2, Վարդենիսի Հ․ 2, Սևանի Հ․ 3 հիմնական դպրոցների և Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմերը: Մրցաշարին մասնակցել են մինչև 14 տարեկան դպրոցականները: Օլիմպիադան անցկացվել է թիմային հաշվարկով, ընդ որում թիմը բաղկացած է եղել տվյալ դպրոցի 4 աշակերտներից, որոնցից առնվազը 1-ը՝ աղջիկ: Այն անցկացվել է ՖԻԴԵ-ի արագ շախմատի կանոններով, շրջանաձև, որի ընթացքում խաղացողին տրվել է 10 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով: Մրցապայքարի արդյունքում հաղթող է ճանաչվել Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմը (մարզիչ՝ Սամվել Արզումանյան): Երկրորդ տեղը գրավել է Գավառի Հ․ 4 հիմնական դպրոցի թիմը (մարզիչ՝ Արև Արզաքանցյան), իսկ երրորդ տեղը` Ճամբարակի Մ. Քոչարյանի անվան Հ. 2   հիմնական դպրոցը (մարզիչ՝ Սիմոն Սիմոնյան)։ Օլիմպիադայի մարզային փուլի մրցումներին մասնակից բոլոր թիմերի շախմատիստներին և մարզիչներին Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից հանձնվել են հուշանվերներ:

Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմը մարզը կներկայացնի Հայաստանի Հանրապետության դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլում:

Հայերեն

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ

Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթ