Ներքին Գետաշենում 2018-25 թվականներին սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 36 ծրագիր է իրականացվել

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղում սուբվենցիոն ու պետական այլ ծրագրերով սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 36 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 6 միլիարդ 399 միլիոն 787 հազար դրամ։

Սուբվենցիոն ու համայնքային ծրագրերի ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 2 միլիարդ 573 միլիոն 526 հազար դրամ, պետական ծրագրերի իրականացմանն ուղղված կապիտալ ներդրումները՝ 3 միլիարդ 538 միլիոն 515 հազար դրամ։

Իրականացված ծրագրերի շնորհիվ 2018-2025 թվականներին Ներքին Գետաշենում կառուցվել է 36133 մետր ոռոգման, 38186 մետր խմելու ջրատարներ, 30476 մետր արտաքին լուսավորության ցանց, 7739 մետր գազատար, ոռոգման ջրի 1 խորքային հոր, հիմնանորոգվել միջհամայնքային ու ներհամայնքային նշանակության 23144 գծամետր ճանապարհ և գյուղի մշակույթի տան շենքը։

«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում 2019 թվականից ընթացքի մեջ է գտնվում Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր շենքի կառուցումը, որի շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է 2019 թվականից։ 2018-2019 թվականներին Ներքին Գետաշենի թիվ  1 միջնակարգ դպրոցի տարրական մասնաշենքի կառուցման համար պետբյուջեից հատկացվել է 287 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են 2020 թվականին։ 2021 թվականից մեկնարկել են դպրոցի մյուս մասնաշենքերի կառուցման աշխատանքները 1 միլիարդ 750 միլիոն դրամ պայմանագրային արժեքով։

Արդի չափորոշիչներին համապատասխանող դպրոցի շինարարությունը նախատեսվում է ավարտի հասցնել 2026 թվականի դեկտեմբերին։

Հայերեն

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը

Վարչապետը հանդիպել է պաշտոնավարման 6-ամյա ժամկետն ավարտող ՍԴ նախագահի հետ

Հայաստանի ԱԳՄԱ նախարարը ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ համագործակցության ընդլայնումը

Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս